Մամուլ

Շենգավիթի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ մարմին․ կասկածյալը 39-ամյա որդին է

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 23:00-ի սահմաններում սպանություն է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու պարեկները Ներքին Շենգավիթ փողոցի տներից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ 72-ամյա Ծ. Հ.-ի դին՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դեմքին և գլխին կան բազմաթիվ հարվածի հետքեր, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ու մինչ դեպքի վայրում աշխատում էին քննչական խումբն ու քրեագետը, ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության քրեական հետախուզության բաժնում հեթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում, որ կասկածյալը սպանվածի որդին է և ոստիկաններն ու պարեկները տաք հետքերով հատնաբերում են կասկածյալին, ով 39-ամյա Դավիթ Ե.-ն է:

Վերջինս սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ ներկայացվում է Շենգավիթի քննչական բաժին:

Կիսվել