Շաքիի ջրվեժի մոտ «Գենդեր փարթի» կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ․ ի՞նչ է սպասվում
Շաքիի ջրվեժի մոտ «Գենդեր փարթի» կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով
Խոսնակն ընդգծել է, որ ընթացքից կտրվի լրացուցիչ տեղեկատվություն, և դեպքը կքննվի հանրության ուշադրության ներքո։
«Տեղեկացնեմ նաև, տվյալ դեպքի համար տուգանքը սահմանվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի Հոդված 94-ի համաձայն՝
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնները և ռեժիմը խախտելը,
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանական ռեժիմը և արգելոցների, արգելավայրերի, անտառագոտիների, ազգային և բնական զբոսայգիների ներքին կարգի կանոնները խախտելը, կամ էլ բնության պահպանվող օբյեկտները ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև արգելոցներում և հատուկ պահպանվող մյուս տերիտորիաներում կենդանական աշխարհից օգտվելու սահմանված կարգը խախտելն`
առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով»,- գրել է խոսնակը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություններ են կազմակերպվել։