Մամուլ

Շաքարավազը թանկանում է. շուկայում վերջին օրերին գնաճ է

Շաքարավազը թանկանում է. շուկայում վերջին օրերին գնաճ է

Sputnik Արմենիան գրում է․ Այս օրերին խանութներում գնորդներին ամեն օր մի նոր անակնկալ է սպասում` ամեն օր ինչ–որ ապրանքատեսակներ թանկանում են։

Մասնավորապես, վերջին օրերին օրական 3-4 դրամով թանկանում է շաքարավազը. 10 օրվա ընթացքում 1 կիլոգրամ շաքարավազի գինը 400 դրամից դարձել է 440-450 դրամ։«Երևան սիթիում» (Սուպերմարկետների այս ցանցը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին։

Նրա ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգը» ՀՀ շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերություններից է) այսօր շաքարավազի գինն արժեր արդեն 447 դրամ։ Շաբաթվա սկզբում 440 դրամ էր։

shaqaravaz

«Նոր զովք» սուպերմարկետների ցանցում 1 կգ շաքարավազի գինը 442 դրամ է այն դեպքում, երբ շաբաթվա սկզբին 439 դրամ էր։

Նշենք, որ Ռուսաստանն արգելել է հացահատիկային մշակաբույսերի ու շաքարի արտահանումը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղյուր կայքում

Կիսվել