Մամուլ

«Շարմազանովը դեռ Նիկոլի մատից է վախեցել, բա որ էդ մատը սկսի բզբզալ…». Արթուր Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դուք մատից եք խոսում ու ազդվել եք Նիկոլի ելույթի՞ց, որովհետև տեղ է հասնո՞ւմ: Հասկացա՞ք վերջապես, որ պետք է մի տեղ գտնեք «ցմահ» ու գնաք հանգստի… Շարմազանովը դեռ Նիկոլի մատից է վախեցել, բա որ էդ մատը սկսի բզբզալ, ի՞նչ կպատահի: Ի՞նչ ամբոխավարություն, ի՞նչ դիլետանտիզմ… հանրային տարածքներում, ի՞նչ նվնվոց եք կապել… այո՛, ժողովուրդն է ընտրել իր վաղվա օրն ու ձեռք է բերել՝ ազատ, անկախ ապրելու իր իրավունքը եւ ժողովուրդն է որոշում իր անելիքները:

Գիտեմ, որ ձեր համար խորթ է ժողովրդի ձայնը, /ժողովուրդ/ բառը առհասարակ, որովհետեւ դուք չգիտեք, ինչ բան է ժողովուրդը, դուք ոչ ժողովրդի ձայնով եք եկել իշխանության, ոչ էլ ժողովրդի ձայնը մի անգամ հաշվի եք առել… դուք հասկացաք այն ժամանակ, երբ արդեն ուշ էր.. շատ ուշ էր, ապո՛, երբ ժողովուրդը ձեզնից առավ իր իշխանությունը: Տարիներ շարունակ դուք եք միանձնյա որոշումներ կայացրել, ձեր գարԱԺ-ներում դուք եք իրար մեջ առել ու ծախել՝ հաշվի չառնելով ժողովրդի ձայնը.. հաստատել էիք բռնատիրություն ու բռնի կերպով էլ ձեր իշխանությունը տարիներ շարունակ պահում էիք.. անցավ… չստացվեց… ձեր նմանները, եթե գլուխ ունեցել են՝ կախ են աշխատել, որ շեֆի ուզածով լինի…

Պարոն Շարմազանով, դուք ընդամենն ԱԺ-ում եղել եք ձեր շեֆի խոսափողը, ուրիշ ոչինչ… ինքնուրույն չեք ապրել, ինչի մասին է խոսքը։ Դուք պորտաբույծի նման աշխատավարձ եք ստացել մեր հաշվին, փոխարենը մի ողջ ժողովրդի ճակատագիր եք խորտակել, ձեր ազգակործան որոշումները կյանքի կոչելով: Շարմազանովին, որ մոտիկից տեսնեք, ասեք ապո՛, դու ու քո նմանները արդեն երեք ամիս մեր հաշվին աշխատավարձ եք ստանում, էն մի քանի տարիները չասեմ, որովհետև էդ տարիներին, ինչպես կարողացել եք երկիրը թալանել ու տեղը մոլախոտ եք տնկել, հիմա էդ մոլախոտն ենք քաղհանում»:

Կիսվել