Շոու-բիզնես

«Շատ տհաճ, անդուր ու անդիմադրելի ա»․ Արուսիկ Տիգրանյանը՝ հղիության բարդ շրջանի մասին

«Շատ տհաճ, անդուր ու անդիմադրելի ա»․ Արուսիկ Տիգրանյանը՝ հղիության բարդ շրջանի մասին

«Եկել եմ ձեզ շոկի ենթարկեմ։ Հղիությունը չի նշանակում լինել աշխարհի ամենաերջանիկ մարդը»,- խոստովանել է Արուսիկ Տիգրանյանը։ Հիշեցնենք՝ օրեր առաջ նա Ինստագրամում հայտնել էր առաջնեկին սպասելու լուրը, նաեւ նշել, որ մեծ գրառմամբ կպատմի բարդությունների մասին ու կկիսվի իր փորձով։

Ահա, Արուսիկն իր գրառման մեջ ընդգծել է՝ հղի լինելու լուրը, բացի անսահման երջանկությունից, կարող է բերել տագնապ, վախ, անվստահություն ու սարսափ:

«Ուտելիքից զզվելն ու սոված մնալն իրոք կարան էնքան տհաճ լինեն, որ մայրանալու միտքը չփարատի: Երկու գիծը տեսնելու պահին կարա միանգամից մայրական բնազդ չձեւավորվի, ու դեռ շատ երկար ժամանակ շատ հնարավոր ա ոչինչ չզգալ երեխայի նկատմամբ ու չգիտակցել, որ նա կա:

arusik tigranyan

Էմոցիոնալ ոչ ստաբիլ, նյարդային ու խոցելի վիճակը պուպսիկ խենթուկ հղուկ լինել կարա չլինի, եւ ընդհակառակը` շատ տհաճ, անդուր ու անդիմադրելի ա: Նույնիսկ եթե դա հորմոնալ փոփոխությունից ա կախված, չի կարելի կատակներ անել մարդու նյարդային վիճակի մասին:

Կան մարդիկ, որոնց համար երեխա ունենալը շատ հաճելի ու սիրուն, ցանկալի մի բան ա, բայց ոչ կյանքի մեծագույն ձեռքբերում: Առհասարակ ձեռքբերումը էն ա, ինչին դու ինքդ ես հասել, ոչ թե ուղղակի բնությունն ա ընձեռել հնարավորություն:

Եթե դուք երեք երեխա եք ունեցել, դեռ չի նշանակում, որ միանշանակ գիտեք, թե ինչ ա զգում դիմացինը եւ ինչի կարիք ունի: Ինչի եմ գրում էս ամեն ինչը: Քանի որ մարդկանց ուռճացված ու ոչ ադեկվատ պատկերացումն էս թեմայի շուրջ ավելի ա դժվարացնում էս առանց էդ էլ ոչ հեշտ փուլը:

Ու հա, էսքանը գիտակցել չի նշանակում չսիրել երեխային, նշանակում ա լինել մարդ ու ընդունել ամեն ինչ իր բոլոր կողմերով»,- գրել է նա։

Կիսվել