Շատ տխուր էր, հեսա վերջին մարշրուրտկան կգնա, իսկ վարդերը չէին վաճառվել․․․
Շատ տխուր էր, հեսա վերջին մարշրուրտկան կգնա, իսկ վարդերը չէին վաճառվել։ Ֆեյսբուքյան օգտատեր Անի Ավետյանը իր էջում տեղադրել է վարդեր վաճառող պապիկի լուսանկար ու գրառում-հորդոր կատարել։
«Ռազմիկ պապիկն է: Աբովյան փողոցի վրա՝ մեքս խանութի դիմաց, իր վարդերն է վաճառում: Շատ բարի պապիկ է, էս էլ քանի անգամ առնում եմ վարդերը՝ վարդեր չսիրելով հանդերձ:
Էսօր առնելուց ասաց՝ էսօր իմ օրը չէր: Շատ տխուր էր, պարզվեց Մխչյանում ա ապրում, ու հեսա վերջին մարշրուրտկան կգնա, իսկ վարդերը չէին վաճառվել…
ինքը միշտ նույն տեղում է: Եկեք այնպես անենք, ամեն օր պապիկի օրը լինի, համ էլ թանկ չեն ծաղիկները, փունջը 600-700 դրամ է:
Համ էլ եսիմ… տարածեք, թող ճանաչեն»։