Մամուլ

«Շատ հետաքրքիր մանյովրներ են տեղի ունենում». Աննա Կոստանյան

«Շատ հետաքրքիր մանյովրներ են տեղի ունենում». Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շատ հետաքրքիր մանյովրներ են տեղի ունենում.

– Արցախում, ըստ ասեկոսեների, Վարդանյանի հրաժարականը կդառնա Բերձորի միջանցքի բացման երաշխիք (մինչև ալիևի հաջորդ որևէ այլ պահանջով ճամփեն նորից կփակեն),

– Էս ընթացքում Հայաստանում կենցաղային բնույթի բողոքներ են հրահրվում (ՊՆ շենքից մարդկանց վռնդելը և այլն)` հանրային ուշադրությունը շեղելու ուղղությամբ,

– Հետո Խաչատուրովի ձերբակալությունը,

– Հետո Մյունխենյան անվտանգային կոնֆերանսի եզրահանգումներ,

– Հետո Բաբայանը հարցազրույց ա տալիս, ինչ-որ բաներ ա ասում, «եսիմ ոնց» հանկարծ հասնում ա Արցախ, հորդորում` դե պետք ա խոսանք թուրքի հետ, բա ոնց,

– Սրան զուգահեռ նորից քննարկվում ա Արայիկ Հարությունյանի կողմից Վարդանյանին ազատելու հարցը,

– Մեկ էլ հոպ, Հայաստանում հիշում են Ամուլսարի շատ հրատապ թեման, ու հայկական Ֆեյսբուքն սկսում ա տառապել Ամուլսարի «կենարար» խնդրով, երբ Արցախի կենսական հիմնախնդիրը խաղասեղանին ա դրված։

Դե բա կարծիք ա, բա, պիտի հայտնե՞նք, թե չէ, ամեն «հույժ, հրատապ, կարեւոր» հարցերի մասին, ու կապ չունի մենք դրանից հասկանում ենք, թե չէ»։

Կիսվել