Շատ համեղ եգիպտացորենով աղցան
Շատ համեղ եգիպտացորենով աղցան
Անհրաժեշտ պարագաներ՝
Պահածոյացված եգիպտացորեն – 1 բանկա
պանիր – 150 գ․
սալորի չիր – 150 գ․
ձու – 3 հատ
կանաչ սոխ – 1 փունջ
մայոնեզ – 2 ճ․գ
սխտոր – 1 ատամիկ
աղացած սև պղպեղն ու աղը ըստ ճաշակի
Եգիպտացորենով աղցան պատրաստման եղանակը՝
Սալորի չիրը դնում ենք գոլ ջրի մեջ։ Այդ ընթացքում ձուն և պանիրն անցկացնում ենք քերիչով։ Տեսնում ենք, եթե սալորի չրերը փափկել են, հանում ենք ջրի մեջից և մանր կտրատում ենք։
Սալորների վրա ավելացնում ենք ձուն, պանիրը և եգիպտացորենը։ Այդ ամենի վրա լցնում ենք ճզմած սխտորը։ Այդ ամենի վրա ավելացնում ենք մայոնեզը և լավ խառնում։