Ազատ խոսք

Շատ կարդանք և շատ կրթվենք, որ կարողանանք «Ճանաչե’լ իմաստությունը և խրատը, հասկանալ հանճարների խոսքը». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել, գրառում կատարել՝ զուգահեռ շնորհավորելով Գիտելիքի օրվա կապակցությամբ:

«Ի հեճուկս ջանքերիս՝ դե իհարկե չհասցրի գիրքս ավարտել մինչև Չինաստան ժամանելը, բայց ոչինչ, գրեթե կեսին եմ հասել և ամեն հարմար պահ օգտագործում եմ կարդալու համար:

Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ ու մեզ մաղթում հետևյալը. շատ կարդանք և շատ կրթվենք, որպեսզի կարողանանք «Ճանաչե՛լ իմաստությունը և խրատը, հասկանա՛լ հանճարների խոսքը»։

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ-Մեսրոպ Մաշտոց 405 թ.»,- գրել է Հակոբյանը: