Շատ լուրջ խնդիրներ կառաջանան, եթե այսօր ՀԷՑ-ը չկարողանա աշխատել. Դավիթ Ղազինյան
ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը տեղեկացրերց, որ շատ լուրջ խնդիրներ կառաջանան, եթե այսօր չկարողանա աշխատել։
«Հուսով ենք, արագ կավարտեն, մենք կանցնենք մեր բնականոն աշխատանքին», – ասաց Ղազինյանը։
Նա հայտնեց, որ ՀԷՑ-ի այլ մասնաճյուղերում խուզարկություններ չեն իրականացվում։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից քննիչները նաև ժամանել են Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Կարեն Կարապետյանի որդու՝ Նարեկ Կարապետյանի բնակարան՝ խուզարկություններ իրականացնելու նպատակով։