Շոու-բիզնեսՏեսանյութ

Շատ բան տեսա ու զգացի վերջին տարիներին ու շատ բան կարող եմ ասել․ Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով. 

«Շատ բան տեսա ու զգացի վերջին տարիներին ու շատ բան կարող եմ ասել… Բայց հիմա դրա ժամանակը չէ:

Միակ բանը, որ հիմա ուզում եմ ասել այս է. Արցախ…

Շնորհակալ եմ քեզ, Արցախ, որ քեզնով հպարտացել եմ, որ անկախ քո տեսած դժվարություններից, դարեր շարունակ չարչարված հողիդ վրա պահել ես հայկական մշակույթն ու ոգին։

Շնորհակալ եմ, որ քո պատերազմած գրկում ավելի խաղաղ եմ ինձ զգացել, քան որևէ երկրում, որ երբևէ եղել եմ։ Շնորհակալ եմ, որ չնայած նրան, թե քանի անգամ ես դավաճանվել, խոցվել, վիրավորվել, միևնույն է՝ յուրաքանչյուր հայի ընդունել ես գրկաբաց, ժպիտով, փաթաթվել ու բաց չես թողել…

Սիրուշո

Մենք քեզ բաց թողեցինք։ Ների՛ր, ների՛ր նրանց, ովքեր չգնահատեցին քեզ, ովքեր արժեքդ չհասկացան ու քեզ բեռ համարեցին։ Իմացի՛ր, որ քեզ համար պայքարողներ եղել են ու շատ են եղել, որ մինչև վերջին վայրկյանն ամուր կանգնել են, մինչև վերջին շունչը պայքարել են ու պատրաստ էին ամբողջ կյանք պայքարել. դա է հայի իրական տեսակը։

Ես հրաժարվում եմ ինձ պարտվող ու խեղճացած զգալ՝ դու այդպիսի սերնդի չես արժանի, դու հպարտ ու գլուխդ բարձր ես միշտ եղել, ու ես էլ կլինեմ քո պես։
Շնորհակալ եմ, որ ինձ տվել ես հիանալի, մաքուր ու լավ ընկերներ։

Շնորհակալ եմ, որ ինձ տվել ես լեռներիդ պես ամուր, պայքարող ու ազնիվ ամուսին ու երկու որդի, որոնք, խոստանում եմ, կմեծանան որպես հպարտ ԱՐՑԱԽՑԻՆԵՐ»։

Տեսանյութը ստորև

Կիսվել