Մամուլ

Շատերն ասում են, թե Հայաստանում աշխատատեղեր չկան, պարզապես պետք է մի քիչ փնտրել և չսպասել վերևից ընկնող հեքիաթային առաջարկների

Շատերն ասում են, թե Հայաստանում աշխատատեղեր չկան, պարզապես պետք է մի քիչ փնտրել և չսպասել վերևից ընկնող հեքիաթային առաջարկների։ Աշխատանք գտնելը թվում է՝ այսօրվա գերխնդիրներից մեկն է, բայց դա միայն առաջին հայացքից է այդպես։ Իրականում այսօր ավելի բարդ է հոգեբանորեն պատրաստ լինելը, իսկ աշխատանք գտնելը միայն դրան հաջորդող փուլում է։

Շատերն ասում են, թե Հայաստանում աշխատատեղեր չկան։ Դժվար է դրան հավատալը, աշխատատեղեր կան, պարզապես պետք է մի քիչ փնտրել և չսպասել վերևից ընկնող հեքիաթային առաջարկների։

Եթե ունեք հստակ նպատակ և ձգտում ամեն կերպ դրան հասնելու, կողմնորոշվեք, թե որտեղից եք ուզում սկսել։ Կուլ մի գնացեք առաջարկներին, փնտրեք այն աշխատանքը, որը ձեզ հաճույք կպատճառի, ունեցեք հստակ նպատակ և մի շեղվեք ձեր ճանապարհից։ Ձեզ համբերություն է պետք, քանի որ աշխատանք փնտրելու պրոցեսը երբեմն շատ երկար ժամանակ է պահանջում։

Առաջարկին կուլ չգնալու ընդգծման մեջ է մտնում նաև ձեր արժանիքների, գիտելիքների հստակ գնահատումը։ Կողմնորոշվեք, թե ինչ աշխատավարձի դիմաց եք ուզում աշխատել, ինչ գրաֆիկով։

Հստակեցնելով ձեր պահանջները՝  ավելի հեշտ կկարողանաք գտնել ձեզ հարմար աշխատանք։ Այսօր կան բազմաթիվ կայքեր, որոնց օգնությամբ կգտնեք գործատուների, որոնց կարող եք ինքնակենսագրականներ ուղարկել։ Պետք չէ բոլորին անխտիր նույն ռեզյումեն ուղարկել։

Ռեզյումեն պետք է հարմարեցված լինի գործատուի պահանջներին։ Մի համաձայնեք աշխատել մի միջավայրում, որտեղ աշխատանքային սկզբունքները համապատասխան չեն ձեզ։

Աշխատանքի որոնմանը զուգահեռ մի մոռացեք ինքնազարգացման և նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու մասին, որոնք կավելացնեն ձեր առավելությունները և շանսերը նոր աշխատանք գտնելու։

Յուրաքանչյուր ոլորտում  առաջ գնալու ճանապարհին պետք է պատրաստ լինել մերժումներ լսելուն, անհաջողությունները չպետք է հուսահատեցնեն, դրանք հնարավորություն են տալիս շտկելու սխալները և ավելի վստահ առաջ շարժվելու։ Իսկ եթե դուք երազում եք մի ընկերության մասին, որի դռները փակ են ձեր առջև, հիշեք, որ պատուհանները ևս վատ տարբերակ չեն ներս մտնելու համար։

Կիսվել