Ժամանց

Շավարշ Կարապետյան․ մարդ ով փրկեց 20 մարդու կյանք, հիանալի լողորդ, ով բազմաթիվ մեդալներ է ստացել

Երբ լսում ես Շավարշ Կարապետյան անունը, դու միանգամից ոչ թե մտաբերում ես հիանալի մարզիկին, ով բազմաթիվ մեդալներ է ստացել, այլ մի մարդու, ով իր առողջության հաշվի, նույնիսկ մի վայրկյան անգամ չմտածելով իր կյանքի մասին, փրկել է տասնյակ մարդկանց կյանք:

Այսօր վերհիշենք մի քանի սխրանք, որը կատարել է լեգենդար Շավարշ Կարապետյանը:

1974 թվականի հունվարի 8-ին Շավարշ Կարապետյանը Ծաղկաձորի սպորտային բազայից ավտոբուսով վերադառնում էր Երևան։ Ավտոբուսում այդ պահին գտնվում էին երեսունից ավելի ուղևորներ՝ ներառյալ մարզիկներ։

Վերելքի վրա վարորդը, նկատելով շարժիչի անսարքություն, ստիպված կանգնեցնում է մեքենան և դուրս գալիս։ Նույն պահին անկառավարելի ավտոբուսը շարժվում է տեղից։

Վարորդի բացակայությունը առաջինը նկատում է Կարապետյանը, ով ամենից մոտն էր նստած վարորդին։ Փորձելով կանգնեցնել ավտոբուսը և կանխել դրա անկումը ձորի մեջ՝ Շավարշը արմունկով ջարդում է վարորդի խցիկի ապակյա պատը և կտրուկ ուղղում է ավտոբուսը դեպի սար։

Ավելի ուշ այս իրավիճակի վերլուծության ընթացքում պարզվել է, որ այս որոշումը միակ ճիշտ ելքն էր վթարից խուսափելու համար։

Հենց այս դեպքից հետո Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես նրան հաջողվեց կանխել ողբերգությունը, ասել է իր հայտնի խոսքերը. «Ուղղակի ես ամենից մոտն էի»:

shavarsh karapetyan

Հաջորդ հերոսության մասին շատերը գիտեն: 45 տարի առաջ՝ սեպտեմբերի 16-ին, 23-ամյա Շավարշ Կարապետյանը փրկեց Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին։

Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվում է ջուրը օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։

10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չի հաջողվել։

avtobus yerevanyan lich

Դրանից հետո լեգենդար մարզիկը հիվանդացել էր թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը հանգեցրեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտին։

1985 թվականի փետրվարի 15-ին Կարապետյանն օգնեց մարդկանց փրկել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հրդեհի ժամանակ։

Նա առաջիններից հասավ հրդեհի վայր և սկսեց օգնել հրժեջներին։ Փրկարարական գործողությունների ընթացքում նա վնասվածքներ և այրվածքներ ստացավ։

Լեգենդար Շավարշ Կարապետյանը հերոսական մեծ ուղի է անցել։

Կիսվել