Շառլ Ազնավուրի ու Վարդան Պետրոսյանի ընտանիքները հանդիպել են միմյանց՝ դերասանի ազատ արձակումից հետո
Շառլ Ազնավուրի ու Վարդան Պետրոսյանի ընտանիքները նախօրեին հանդիպել են միմյանց ու սեղանի շուրջ լավ ժամանակ անցկացրել։
Շանսոնյեի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, ֆոյսբուքում նկարներ է հրապարակել հանդիպումից։
«Հիշարժան օր՝ ազատ արձակված Վարդան Պետրոսյանի, նրա կնոջ՝ Անիի ու դստեր հետ։ Ես նաև շատ եմ սիրում հայրիկի արտահայտիչ մատը, ինչը նշանակում է, որ նա երջանիկ է»,- գրել է Սեդա Ազնավուրը։
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից հետո Սեդան պայքարում էր նրա ազատ արձակման համար և նամակ էր գրել նաև ՀՀ նախագահին՝ խնդրելով ներում շնորհել դերասանին։