Շառլ Ազնավուրի հարսը գրառում է կատարել
Շառլ Ազնավուրի հարսը գրառում է կատարել
Քրիստինա Ազնավուրը` Շառլ Ազնավուրի հարսը, ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել՝ անդրադառնալով Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին։
«5 տարի է անցել քո հեռանալուց: Այդ պահից ի վեր աշխարհը դադարեց նույնը լինել: Գիտեմ՝ քո կյանքում դու շատ սարսափելի բաներ ես տեսել, եւ ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս ես կարողացել պահպանել այսքան հույս եւ սեր կյանքի հանդեպ:
Առանց քեզ անցկացրած այս տարիների ընթացքում բոլորս, ասես, որբացած լինենք, հատկապես՝ հայ ազգը, որը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք»,- գրել է նա։