Շան կծելու հետևանքով դժբախտաբար երիտասարդ կնոջ մահվան դեպք է արձանագրվել
Շան կծելու հետևանքով դժբախտաբար երիտասարդ կնոջ մահվան դեպք է արձանագրվել
ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մամուլում տեղեկություններ եղան, որ շան կծելու հետևանքով առաջած կատաղություն հիվանդության պատճառով դժբախտաբար երիտասարդ կնոջ մահվան դեպք է արձանագրվել։
Կատաղությունը վարակիչ հիվանդություն է, որը շան կամ այլ գիշատիչների թքի միջոցով փոխանցվում է այլ կենդանիներին կամ մարդուն։ Մարդուն կենդանու կծելու դեպքում կատաղությունը բուժվում կամ ավելի ճիշտ կանխարգելվում է դրա դեմ պատվաստվելով։
Կարծում եմ նման դեպքերում պետք է քրեական գործ հարուցվի, որպեսզի քննության առարկա դառնա, թե արդյո՞ք կնոջը պատշաճ բուժօգնություն ցուցաբերվել է, թե՝ ոչ։ Եվ հատկապես պետք է պարզաբանվի շան կծելուց հետո նա պատվաստվել է, թե՝ ոչ։
Եթե չի պատվաստվել, ապա՝ ինչու։ Բուժհաստատությունում կատաղության դեմ պատվաստանյութ եղել է, թե՝ ոչ, եթե չի եղել, ապա՝ ինչու։ Պետք է պարզաբանվի նաև, թե արդյո՞ք դեպքի վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացվել են սանիտարահակահամաճարակային մարմինները, եթե ոչ, ապա՝ ինչու։
Հ.Գ. թափառող շների խնդրի մասին շատ է խոսվել վերջերս և ակնհայտ է, որ այն նույնպես պետք է լուծվի և համայնքները պետք է հավելյալ ռեսուրսներ ներդնեն այդ հարցը արագ և վերջնական լուծելու համար»։