Մամուլ

«Շանգրիլա» խաղատան դիմաց «Nissan Murano»-ն բախվել է էլեկտրասյանը, մեքենան մեջտեղից կիսվել է, մահացածները հայտնաբերվել են դրսում

«Շանգրիլա» խաղատան դիմաց «Nissan Murano»-ն բախվել է էլեկտրասյանը, մեքենան մեջտեղից կիսվել է, մահացածները հայտնաբերվել են դրսում

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 04։40-ի սահմաններում  «Nissan Murano» մակնիշի 36 VG 124 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, «Շանգրիլա» խաղատան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը մասամբ հայտնվել բաժանարար և հանդիպակապց երթևեկելի գոտում։

yerevan sevan avtovtar

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի, մեջտեղից կիսվել է, գազաբալոնը շպրտվել է, մահացածները հայտնաբերվել են դրսում։

Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը։ Ճանապարհային ոստիկանները տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն իրենց ավտոմեքենաները չկայանեն, և խցանում չառաջացնեն։

xoshor avtovtar sevan

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Կիսվել