Ժամանց

Շամպայնի շշերի խցանը պահող ոլորած մետաղալարն ունի անուն

Շամպայնի շշերի խցանը պահող ոլորած մետաղալարն ունի անուն: Մյուզլե մետաղալարե սանձիկ, որը պահում է շամպայնի խցանը։

Որպեսզի շամպայնի շիշը փակող խցանը դիմանա գազի ճնշմանը և խցանը ինքնաբերաբար դուրս չթռչի, վերևից խցանին ագուցվում է մյուզլե` մետաղալարե հատուկ սանձիկ, որը խցանը ֆիքսում է շշի բերանին։

Մյուզլեն պատրաստվում է 0,7-1,0 մմ հաստությամբ ցածրածխածնային պողպատե ցինկապատ կամ արծնապատ մետաղալարից։ Մյուզլեն ագուցում են խցանին և ամրացնում շշերի բերանի եզրապսակի տակ կիսամեխանիկական մեքենաներով, կիսաավտոմատներով կամ ավտոմատներով։

Երբեմն ավելի լավ ամրացնելու համար մյուզլեն ագուցելուց առաջ խցանի վրա դնում են լրացուցիչ մետաղաթիթեղ։

Կա ավանդություն, համաձայն որի` առաջին անգամ մյուզլե պատրաստվել է այն մետաղալարից, որը իր հին իրանակալից քաշել-պոկել է տիկին Կլիկոն` շամպայնի իր տեսակի` «Այրի Կլիկոյի» խցանը ամրացնելու համար։ 

Մետաղալարից մյուզլեի գյուտի արտոնագիրը 1844 թվականին ստացել է Ադոլֆ Ժաքսոնը։

Կիսվել