Շամիրամի սգո սրահում 4 անձի սպանության համար ցմահ ազատազրկված Քալաշյանն արդարացում է պահանջում
Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում չորս անձի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Թելման Քալաշյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել դատավճիռը և արդարացնել Քալաշյանին։ Այս մասին հայտնում է Pastinfo-ն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ, ապրիլի 17-ին հրապարակել է դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով Քալաշյանին չորս անձի սպանության համար և դատապարտելով ցմահ ազատազրկման։
Նշենք, որ մեղադրյալ Թելման Քալաշյանն այս ութ տարիների ընթացքում այդպես էլ չի զղջացել կատարվածի համար, ավելին՝ առ այս պահը պարբերաբար բարձրաձայնում է գումարային պահանջների մասին։ Ավելին, տուժող կողմը մտահոգություն ուներ, որ պաշտպանության կողմը փորձում է առաջին ատյանի դատարանում ձգձգել գործի քննությունն այնքան ժամանակ, քանի դեռ դատավորի լիազորությունները՝ կենսաթոշակի անցնելու հիմքով, և գործն ութ տարի տևած քննությունից հետո կվերսկսվի զրոյից, այդուհանդերձ, դատավորը հասցրեց ավարտել գործի քննությունը և հրապարակել վճիռը։
Այժմ Թելման Քալաշյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել դատավճիռը։ Բողոքը կքննվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Աննա Մաթևոսյանի և Լուսինե Ալավերդյանի։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2017թ. օգոստոսի 1-ին՝ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում։