Նրբահամ կեքս՝ շոկոլադով, կոկոսով ու մարշմելոյով
Արագ ու համեղ բաղադրատոմս քաղցրակերների համար. նրբահամ կեքս՝ շոկոլադով, կոկոսով ու մարշմելոյով։
Քաղցրակերները կգնահատեն այս համեղ բաղադրատոմսը: Շոկոլադի ու կոկոսի լիակատար համադրությամբ կեքս, որը շատ հեշտ ու արագ է պատրաստվում:
Խնայեք ձեր ժամանակը. պատրաստեք ու պարզապես վայելեք այն:
Արդյունքում կստանաք նրբահամ ու անկրկնելի կեքս, որը դժվար թե երկար մնա սեղանին:
Բաղադրիչները՝
Ձու – 3հ
կարագ – 100գր
Թթվասեր – 100գր
Շաքարավազ – 100գր
Ալյուր – 100 -120գր
խմորիչ – 2թ/գդ
Կակաո – 20գր
Կոկոսի փոշի -50գր
Ինչպես նաև՝
Շոկոլադ – 100գր
Մարշմելոու – 70գր
Նրբահամ կեքս պատրաստման եղանակը՝
Կարագը ձուլել շաքարավազին, ավելացնել ձուն ու խառնել: Այնուհետև ավելացնել թթվասերն ու լավ խառնել: Հետո ավելացնել ալյուրը, խմորիչը՝ ստանալով միասեռ զանգված:
Խմորը բաժանանել 2 մասի, մի մասին ավելացնել կակաոն, մյուսին՝ կոկոսի փոշին:
Երկու մասերն իրարից առանձին պատրաստելուց հետո, նախատեսված տարան (25×10см չափսով) մի փոքր ձեթապատել, մեջտեղում լցնել 2 ճ/գդ կակաոյով խմորից, այնուհետև հենց վրան ավելացնել ևս 2 ճ/գդ՝ բայց արդեն կոկոսով խմորից:
Այս եղանակով հերթականությամբ ողջ խմորը տարայում տեղավորելուց հետո, դնել ջեռոց՝ 180 ջերմաստիճանի տակ ու եփել 20-25 րոպե:
Մինչ կեքսը կթխվի, շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, այնուհետև պատել կեքսի ողջ մակերեսը՝ վրան ավելացնելով մարշմելոուները:
Կրկին դնել ջեռոց 5-7 րոպե:
Կեքսը պատրաստ է. բարի ախորժակ