ՄամուլՏեսանյութ

Նրան նման կրկեսի մեջ ներքաշելը ամենալավ որոշումը չէր. Պետրոս Ղազարյան

«Սրբազանին կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց նա մեր հասարակության դժգոհ քաղաքացիների մի մասի քաղաքական առաջնորդն է և վերջինիս նման կրկեսի մեջ ներքաշելը ամենալավ որոշումը չէր։

Մտածում եմ, հիմա ով է այս շարժման չուզողը, նա ով քննադատում է, թե նա ով կազմակերպել էր այս փնթի մեդիագռդոնը։

Իսկ Սրբազանը հուսանք կհասկանա, որ ոչ ՔՊ ն, ոչ այս շարժման հետևում Ռուսաստանին տեսնողները, ոչ նախկինների հետ այս շարժումը կապողները, ոչ եկեղեցական վերնախավին չընդունողները և ոչ էլ շարժման ակտիվիստներին սուր հարցեր տվող լրագրողներ այնքան չեն թուլացնում շարժումը, որքան Սրբազանի շուրջ պտտվող, նրա ֆոնին փիարվող դառը կորիզները»։

Կիսվել