Ազատ խոսք

Նրանք, ովքեր վաղը չեն կանգնելու իմ իրավունքի կողքը, հետո չպահանջեն. Ստյոպա Սաֆարյան

Նրանք, ովքեր վաղը չեն կանգնելու իմ իրավունքի կողքը, հետո չպահանջեն. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կոչ հայրենակիցներիս,

Վաղը՛ հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակելու է դատավարական ու նյութական իրավունքի նորմերը կոպտագույն խախտած դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ կարգապահական վարույթի որոշումը։

Քանի որ նիստերից էլ ակնհայտ էր, որ տիկին դատավորը համակարգում համակրող դատավորներ ունի, որոնք զորակցելու համար գալիս էին նիստերին, վստահ չեմ, որ ցանցը չի աշխատելու ու նրանք իրար չեն պահելու։

Ուստի, բոլոր համակիրներիս, բոլոր նրանց, ովքեր կարեւորում են մեր երկրում ադարադատության հարցը, ովքեր տուժել են դատական համակարգից, ովքեր ուզում են վաղն ունենեալ արդար դատավոր ու դատարան,

Բոլորս Ժամը 14:15-ին հավաքվում ենք ԲԴԽ առջև, արդարության արդար պահանջով, վճռական, արձագանքելու հրապարակվելիք որոշմանն ու այն կայացնող ԲԴԽ անդամներին’ անուն առ անուն, կենսագրություն առ կենսագրություն։

Բոլորիդ մասնակցությունը կենսական անհրաժեշտություն է։ Նրանք, ովքեր վաղը չեն կանգնելու իմ իրավունքի կողքը, հետո չպահանջեն, որ ես կանգնեմ իրենց իրավունքի համար։

Սպասում եմ ու պահն է ապացուցելու, թե որքանով է ամեն մեկը կանգնած դիմացինի համար։ Սա միայն իմ հարցը չէ, ու երբեք չի եղել իմ անձի հարցը։

Այն 2018-ից հետո ժողովրդի արդար ցանկության, ակնկալիքների, օրենքի ու իրավունքի երկիր ունենալու օրինական պահանջի վրա հարձակված բանդայի հարցն է, որը մինչև օրս տենչում է վերահաստատվել երկրի եւ ժողովրդի գլխին։

Վաղը ԲԴԽ-ի քննությունն է իմ համար ու ավելի պարզ կլինի’ այդ կառույցը վերականգնում է խեղված արդարությունը, թե պարտակում։ Իսկ այսօր երեկոյան ժամը 20:00-ին ուղիղ եթեր, որտեղ կքննարկենք բոլոր մանրամասները։

Ոչ մի անարդար դատավոր անպատիժ չի մնալու, խոր ծերության մեջ էլ պատասխան են տալու գործած ու կայացրած ապօրինի ու անարդար վճիռների համար։ Արդարադատության հասնելու իմ ճանապարհին միայն դադարներ կարող են լինել, բայց ոչ երբեք հրաժարում ու ետնահանջ։

Սպասում եմ բոլորիդ։ Հնարավորինս տարածեք կոչը, խնդրում եմ»։

Կիսվել