Նրանք Շուռնուխը պաշտպանում էին ոչ թե Երևանում, այլ հենց Շուռնուխում․ Սեյրան Գրիգորյան
Գրականագետ Սեյրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել.
«1989-1990 թվականներին Շուռնուխ գյուղը և Գորիս-Կապան մայրուղին պաշտպանող «Մերգելյան» ջոկատը (հրամանատար՝ Արմեն Հարությունյան)։
Նրանք Շուռնուխը պաշտպանում էին ոչ թե Երևանում, այլ հենց Շուռնուխում․․․»։
«1989 թվական: Գորիսի ու Ղափանի մեջտեղում՝ 30-րդ կիլոմետրում գտնվող Շուռնուխ գյուղը պաշտպանելուց:
Նշենք, որ Մերգելյան կամավորական ջոկատը կազմավորվել է 1989 թ. Երևանում։ 1989-1992 թթ. մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գորիսի շրջանի (Շուռնուխ) ինքնապաշտպանական և Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ազատագրական մարտերին, ինչպես նաև Լաչինից հյուսիս գտնվող տարածքների պաշտպանությանը։ Հրամանատարը եղել է Արմեն Հարությունյանը (ծնվ. 07.11.1962 թ. Երևան, մահացել է 2014 թ., Երևան)։