Նրանք հիմարներ չեն, նրանք իրականում շատ խելացի են․ Թրամփը՝ Իրանի մասին
Մենք պետք է կանգնեցնեինք այդ մոլագարին՝ գերագույն առաջնորդին, որն այլևս մեզ հետ չէ։ Նա այդքան էլ գերագույն չէր․ նախարարների հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մասին, որը սպանվել է ԱՄՆ-Իսրայել հարվածների հետևանքով։
Թրամփը նաև վստահեցրել է, թե «այդ նրանք (Իրանը) են աղաչում գործարք կնքել, ոչ թե ես։ Եթե նրանք ճիշտ գործարք կնքեն, ապա Հորմուզի նեղուցը կբացվի։
Նրանք հիմարներ չեն. նրանք իրականում շատ խելացի են։Նրանք հիանալի բանակցողներ են։
Օբաման Իսրայելի փոխարեն ընտրեց Իրանը։
Իրանական հրթիռներից մեկը թռել է 2500 մղոն. նրանք կարծես նման հրթիռ չունեին։ Մենք ճիշտ էինք այս հարցում։
Մեծ Բրիտանիան չուզեց ներքաշվել այս պատերազմի մեջ։ Մենք նույնպես չենք ուզում ներքաշվել նրանց պատերազմների մեջ։
Սա փորձություն էր ՆԱՏՕ-ի համար։ Սա փորձություն էր՝ արդյոք դուք կօգնե՞ք մեզ։
Դուք պարտավոր չէիք, բայց չարեցիք, մենք դա հիշելու ենք։
Փիթ Հեգսեթը պարզապես ծնվել է այս դերի համար։ Նա հիանալի աշխատանք է կատարում»։


