Նրանք «կռված տղա» լինելն օգտագործել են հարստանալու, իշխելու ու թալանածը պահելու համար
Նրանք «կռված տղա» լինելն օգտագործել են հարստանալու, իշխելու ու թալանածը պահելու համար։ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական որոշում» կուսակցության անդամ Արսեն Օհանյանը։
«Հերթական անգամ տեսնում ենք, թե ինչքան դատարկ ա «կռված տղեք» արտահայտությունը մարդկային արժեքների դաշտում:
Մանվել, Բակո, Արկադի, Վիտալի, Շմայս, Սերժ, Ռոբերտ ու էլի լիքը կռված կամ կռվի հետ առնչություն ունեցող տղեք, ովքեր մեր պետությանն ու ժողովրդին լիքը վնասել են, ովքեր «կռված տղա» լինելն օգտագործել են հարստանալու, իշխելու ու թալանածը պահելու համար:
Կան, իհարկե, այլ անուններ, օրինակ` Մոնթե, Լեոնիդ, Ժիրայր և այլոք, բայց իրենք նախևառաջ օժտած են մարդկային արժեքներով, իրենք անկեղծ են եղել իրենց նպատակներում:
Ուրախ եմ, որ կամաց-կամաց «կռված տղեքը» ցույց են տալիս իրենց մարդկային արժեքներն ու ժողովուրդը կարողանում է գնահատել իրենց հենց իրենց մարդկային արժեքների համար, այլ ոչ «կռված տղա» լինելու համար»: