Մամուլ

Նրանք առաջադրանքի գնալիս միշտ մեկ փամփուշտ իրենց համար են պահում, պատրաստ՝ կյանքի և մահվան կռվի․ տոնդ շնորհավոր հայ հետախույզ

Այսօր հայկական բանակի այն ստորաբաժանման օրն է, ովքեր առաջադրանքի գնալուց միշտ մեկ փամփուշտ իրենց համար են պահում և պատրաստ գնում են կյանքի և մահվան կռվի:

Նրանց անունները մենք չենք իմանում, նրանց դեմքերը ցույց չեն տալիս, նրանց կատարածի մասին շատ դեպքերում 2-3 հոգի է իմանում, բայց նրանք մեր հետախույզներն են, ովքեր նույնիսկ թշնամու թիկունքում իրենց վստահ են զգում:

Տարիներ շարունակ կատարելագործվել է հայոց բանակի հետախույզի դպրոցը ու մեծ ազդեցությունն է ունեցել առաջնագծում տիրող իրավիճակի վրա: Թշնամին շատ անգամներ է հաշվի նստել մեր հետախույզների կատարած գործողությունների հետ:

Տոնդ շնորհավոր անգերազանցելի հայ հետախույզ:

Կիսվել