Օգտակար

Նռան 10 հատկություններ, որոնք այդ միրգն ամենաօգտակարներից են դարձնում

Նռան 10 հատկություններ, որոնք այդ միրգն ամենաօգտակարներից են դարձնում

Bavnews.am-ը ներկայացնում է նռան 10 հատկություններ, որոնք այդ միրգն ամենաօգտակարներից են դարձնում:

Ակտիվացնում է հորմոնները

Նռան կորիզներում պարունակվող յուղն օրգանիզմում կարգավորում է հորմոնային բալանսը: Նռան կորիզները հատկապես կարևոր են մենստրուացիայի, գլխացավերի և կլիմաքսի ժամանակ:

Բնական ինսուլին

Նուռն այն քիչ թվով քաղցրեղեններից է, որը թույլատրվում է շաքարախտով հիվանդներին: Օրական 4 անգամ մեկ թեյի գդալ նռան հյութը կարող է արյան մեջ նվազեցնել շաքարի մակարդակը:

Նռան 10 հատկություններ

Ավելացնում է հեմոգլոբինը

Նուռը հին ժամանակներից որպես անեմիայի դեմ պայքարի միջոց է կիրառվում: Այս հիվանդությամբ տառապողները պետք է 2 ամիս շարունակ օրական երեք անգամ ուտելուց առաջ կես բաժակ նռան հյութ խմեն:

Մանրէազերծում է բերանն ու կոկորդը

Անգինայի, ֆարինգիտի, ինչպես նաև ստոմատիտի ժամանակ օգտակար է կոկորդը և բերանի խոռոչը ողողել նռան կեղևի թուրմով կամ նռան հյութով:

Ճնշման նվազում

Նռան հատիկները հիպերտոնիկների համար իսկական պարգև են, դրանք նվազեցնում են երակային ճնշումը և օրգանիզմի վրա կողմնակի ազդեցություններ չեն թողնում:

Հիանալի կոսմետիկ միջոց

Նռան բոված և մանրացված կեղևի և զեյթունի ձեթի խառնուրդը հիանալի միջոց է ճարպոտ մաշկի, ցաների համար: Իսկ չորացրած կեղևի փոշիով կարելի է բուժել այրվածքները, ճաքերն ու քերծվածքները:

Անցկացնում է բորբոքումները

Նռան կեղևի թուրմը շատ օգտակար է տարբեր բորբոքումների՝ երիկամների, լյարդի, ականջների, աչքերի և սեռական օրգանների համար):

Հանում է ճառագայթումը

Նրանք, ովքեր բնակվում են ճառագայթման գոտիներում, պարտադիր պետք է նուռ օգտագործեն:

Ուժեղ հակաճիճվային միջոց

Լավ հասած նռան կեղևի հակաճիճվային հատկություններ ունի: Ճիճուներից ազատվելու համար հարկավոր է թրմել 40-50 գ մանրացրած կեղևը 400 գ սառը ջրի մեջ և 6 ժամ թողնել:

Այնուհետև թուրմը հարկավոր է եռացնել դանդաղ կրակի վրա, մինչև հեղուկի կեսը գոլորշանա: Մնացած մասը մեկ ժամվա ընթացքում պետք է խմի: Մեկ ժամ անց հարկավոր է հոգնա անել:

Փորացավի միջոց

Նռան հատիկներն ու կեղևը տտիպ հատկություններ ունեն, այդ պատճառով դրանք օգտագործվում են փորացավերի ժամանակ: Մեծահասակներին խորհուրդ է տրվում օրական նռան մեկ պտղունց չորացրած կեղև օգտագործել:

Կիսվել