Նուրբ թխվածքաբլիթ կաթնաշոռային խմորից
Նուրբ թխվածքաբլիթ կաթնաշոռային խմորից
Նուրբ թխվածքաբլիթ կաթնաշոռային խմորից․ պատրաստվում է շատ հեշտ և արագ։ Շատ համեղ տնական թխվածքներ, որը պատրաստելու համար հարկավոր չէ մեծ ջանքեր գործադրել։
Բաղադրիչներ՝
կաթնաշոռ – 250 գրամ,
մարգարին – 100 գրամ,
ալյուր – 400 գրամ,
ձվի դեղնուց – 2 հատ,
շաքար – 120 գրամ,
վանիլին – 1 գրամ,
սոդա – 1/4 թեյի գդալ,
աղ – 1 պտղունց։
Նուրբ թխվածքաբլիթների պատրաստման եղանակը՝
Խառնել կաթնաշոռը մարգարինի, շաքարի, վանիլի, աղ և ձվի դեղնուցի հետ։ Հարում ենք պատառաքաղով մինչև միատարր զանգված ստանալը։
Աստիճանաբար ավելացնում ենք խառնած սոդան ալյուրի հետ և հունցում ենք փափուկ խմոր։
Ալյուրը կարող է պահանջվել ավելի շատ կապված կաթնաշոռի յուղայնությունից և դեղնուցի չափերից։ Գրտնակում ենք խմորը 2-3 մմ հաստությամբ և կտրում ենք բաժակի տրամագծի չափով շրջանակեր։
Դնում ենք 3 կամ 4 շերտեր իրար վրա և զգուշորեն պտտում պատրաստելով ռուլետներ։ Բաժանում ենք ռուլետը դանակով մեջտեղից 2 մասի։
Անում ենք 2 վարդեր և դնում տապակայի մեջ, որը պատված է խոհանոցային թղթով
Եփում ենք 180 աստիճանի տակ մոտ 20 րոպե մինչև ախորժալի կարմիր գույն ստանալը, փորձելով չվառել։
Լցնում ենք տաք վարդերի վրա շաքարի փոշի։