Նույն 2018-ն է ուզում անել էս չարիքը, արյուն է տենչում․ Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շարունակում է սատարել Հայոց եկեղեցուն՝ դատապարտելով Նիկոլ Փաշինյանի գրառումները հայ եկեղեցականների դեմ։
«Նույն 2018-ն է ուզում անել էս չարիքը՝ հրահրել բախումներ ու արյուն, արյուն է տենչում։ Ինչ եկել է՝ գոռում է խաղաղություն, բայց փոխարենը՝ պատերազմ, քաոս է ստեղծում ու արյուն խմում, հայի արյունը՝ անսպառ, անհագուրդ խմում է, մեր արյունն իր ու իր քպ թիմի երախի մեջ հոսում է անվերջ․․․ ու վերջին կաթիլին է հասել սրբապիղծը»,-ինստագրամյան «սթորի» բաժնում գրել է Նազենին։
«Ամենայն հայոց կթողիկոսով՝ հայ առաքելական Սուրբ եկեղեցին վերջին կանգուն ամրոցն է։ Ընկա՞վ, ուրեմ՝ վերջ՝ հակահային հաջողվեց ապամոնտաժել Հայաստանի վերջին հանրապետությունը։
Առանց հայկական ու հայերով Հայաստանի՝ աշխարհն իմաստազուրկ է դառնում։ Էդքան բան։
Ուրեմն՝ թող նզովվի իր բոլոր սերունդներով ու Աստծո պատիժը ստանա նա, ով միայն հայի արյունով սնվեց 7 տարի․ ով «սրբի» դիմակով եկավ ու սպանեց իր ազգը, եկեղեցին, պետությունը»,-հավելել է նա։
