Նույն փոխադարձ առավելություններով Հայաստանը կապ է ստանում նախ՝ ինքն իր հետ․ Կապանը և Մեղրին երկաթուղային կապ չունեն Երևանի հետ
«Ինչպես որ Ադրբեջանն է կապ ստանում Նախիջևանի հետ, այդ նույն փոխադարձ առավելություններով Հայաստանը կապ է ստանում նախ՝ ինքն իր հետ, որովհետև, օրինակ, Կապանը և Մեղրին երկաթուղային կապ չունեն Երևանի հետ՝ Սյունիքով և Վայոց ձորով, դա սովետական ժամանակաշրջանում եղել է Նախիջևանով։
Ինչպես նաև Հայաստանը ստանում է կապ երրորդ երկրների հետ»,- այս մասին Հանրայինի հետ հարցազրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով երեկ Վաշինգթոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրին։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասել է. «Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրեր, եղբայրներին խաբում ասում են, այ իշխանությունը փոխվի, դուք կվերադառնաք, խաղում են այդ մարդկանց հույզերի հետ եւ տալիս են անիրականանալի խոստումներ»։