ՄամուլՏեսանյութ

Նույնիսկ Հիսուս Քրիստոսի ընտրած կադրերում դավաճաններ կային. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Նույնիսկ Հիսուս Քրիստոսի ընտրած կադրերում դավաճաններ կային. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին։

«Մենք իդեալական չենք և դա լավ է, որովհետեւ յուրաքանչյուր մարդու ամենամեծ ուսուցիչը իր սխալներն են: Եթե քո շրջապատում ամեն ինչ իդելական է, դու փոխելու և փոխվելու անհրաժեշտություն չունես:

Հետևաբար պետք է լինեն սխալներ, ձախողումներ, այլ բան է, որ այդ սխալները չպետք է ճակատագրական լինեն: Սխալը առաջընթացի կարևորագույն գրավականն է:

Այո, մեր կադրային քաղաքականությունն իդեալական չէ, բայց մենք չենք վախենում դա խոստովանելուց:

Եթե մեր բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրգործ է հարուցվում կոռուպցիայի մեղադրանքով, դա խոստովանություն է, որ ամեն ինչ իդեալական չէ: Մենք մեր ժողովրդին չենք խաբում: Ամենակարևորը վստահությունն է»։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել