Նուբարաշեն ՔԿ-ից ազատ արձակվեց Արտակ Գալստյանը
Նուբարաշեն ՔԿ-ից ազատ արձակվեց Արտակ Գալստյանը
Հենց նոր տեղեկություն ստացվեց, որ Նուբարաշեն ՔԿ-ից ազատ արձակվեց Հանրային ձայն-ի ղեկավար Արտակ Գալստյանը։ Այս մասին տեղեկանում ենք Վարդան Ղուկասյանի տարածած հաղորդագրությունից։
Նշենք, որ Արտակ Գալստյանը ձերբակալվել էր 2023 թվականի ապրիլի 17-ին, 46 դրվագով քրեական հետապնդում էր հարուցվել նրա նկատմամբ։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ էական հանգամանքներ են պարզվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի վերաբերյալ։