Մամուլ

Նոր քաղաքական ուժ. ո՞վ է Հայաստանում նոր կուսակցություն հիմնող ազդեցիկ անձը. «Փաստ»

Նոր քաղաքական ուժ. ո՞վ է Հայաստանում նոր կուսակցություն հիմնող ազդեցիկ անձը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտը լուրջ վերադասավորումների շեմին է, հասարակության ու քաղաքական ուժերի միջև առկա հսկայական վակուումի պայմաններում նոր դերակատարներ են ի հայտ գալիս:

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, շուտով քաղաքական դաշտում իր գործունեությունն է սկսելու նոր քաղաքական միավոր, որի ստեղծման շուրջ արդեն իսկ լուրջ կազմակերպչական աշխատանքներ են կատարվել. ձևավորվել է նոր, դաշտում գործող քաղաքական ուժերի հետ կապ չունեցող թիմ:

Կուսակցության նախաձեռնողը արտերկրում կայացած և խոշոր միջազգային քաղաքական – տնտեսական կապեր ունեցող գործիչ է՝ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ IT ոլորտում հաջողված նախագծերի հեղինակ Արտակ Թովմասյանը, ով, ի դեպ, վերջին տարիներին Հայաստանում ամենախոշոր ներդրումներ ներգրաված և բազմաթիվ բարեգործական ծրագրեր իրականացրած անձանցից է:

artak tovmasyan 2

Մեր տեղեկություններով, Թովմասյանն այս պահին ակտիվ հանդիպումների մեջ է արտերկրի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: «Փաստի» աղբյուրի փոխանցմամբ, փորձ է արվում Հայաստանի հասարակական, քաղաքական դաշտի հեղինակավոր անձանց, ինչպես նաև «դրսում» լուրջ հաջողության հասած հայերի միավորմամբ նոր քաղաքական ուժ ստեղծել և լուրջ դերակատարություն ստանձնել Հայաստանում:

Թերթի տեղեկություններով, կուսակցության ստեղծման մասին կհայտարարվի մոտ օրերս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել