Մամուլ

Նոր մանրամասներ Մոսկվա կինոթատրոնի մոտ սպանությունից. անուն է հնչել. «Ժողովուրդ»

Նոր մանրամասներ Մոսկվա կինոթատրոնի մոտ սպանությունից. անուն է հնչել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տեղի ունեցած սպանության դեպքից։ Ինչպես հայտնի է, 2021թ. հունիսի 2-ին Երեւան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց սպանություն էր տեղի ունեցել:

Սպանվել էր Քյավառցի Ռաֆո մականունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը՝ Հովաննես Վարդանյանը:

Մեզ հասած լուրերի համաձայն՝ Մարդոյանը դեպքից հետո իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է տվել՝ հայտնելով, որ ենթադրում է՝ դեպքը կապված է 6 տարի առաջ իր դեմ իրականացված մահափորձի հետ:

spanutyun rafo

Դատարանը հետախուզում է հայտարարել մի անձի նկատմամբ, որը 6 տարի առաջ դատարանի կողմից արդարացված է եղել Մարդոյանի դեմ մահափորձի գործով եւ հիմա գտնվում է արտերկրում: Սակայն Ռաֆայել Մարդոյանը իրավապահներին անգամ անուն չի տվել, իրավապահներին չի օգնել ենթադրյալ հանցագործին գտնելու հարցում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կիսվել