Մամուլ

Նոր մանրամասներ Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ

Տավուշի մարզի Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն մարզի 27-ամյա բնակչին:

Bavnews.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2018թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում  հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նույն տան երկու բնակիչների, ովքեր ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են: Նախաքննությամբ պարզվել է, որ վերջիններս մայր և որդի են:

Նախաքննությունը պարզել էր, որ դեպքը իրականացնողը 1991 թվականին ծնված բնակիչն էր, ում արդեն կալանավորել են։

Կալանավորումից հետո սակայն ի հայտ են եկել նոր մանրամասներ, որոնց արդյունքում նշանակվել է  դատաձեռագրաբանական, դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:

Դրանց արդյունքները դեռ հայտնի չեն։

Կիսվել