Մամուլ

Նոր մանրամասներ արցախցի երիտասարդի սպանությունից

«Հրապարակ»-ը գրում է․ Գիշերը Կոտայքի մարզում իր վարած «Mazda 3» մակնիշի ավտոմեքենայում դանակահարվել է արցախցի Աղասի Աբգարյանը։ Վերջինս բժշկական կենտրոնում մահացել է։ ՆԳՆ-ից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ քրեական ոստիկանության Կոտայքի ոստիկանները պարզել են սպանության հանգամանքները, հայտնաբերել եւ ձերբակալվել է սպանությունը կատարողին։

Մեզ նաև հայտնի դարձավ, որ վեճը ծագել է կենցաղային հարցի շուրջ։ Աղասի Աբգարյանը իր մեքենայով տաքսի է վարել, մի խմած քաղաքացի նստել է մեքենան, ճանապարհին վիճաբանություն է եղել, ուղեւորը դանակահարել է վարորդին։

Ավելի վաղ դեպքի առնչությամբ նաեւ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Փետրվարի 8-ի գիշերը, ժամը 3։00-4:00 ժամանակահատվածում Հրազդան քաղաքում վայրագությամբ սպանել, այնուհետև «Mazda 3» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղում դրել ու հասցրել են «Հրազդան» բժշկական կենտրոնի բակ՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Աղասի Աբգարյանին։ Դատաբժշկական փորձաքննությամբ 35-ամյա երիտասարդի կրծքավանդակի հատվածում կա սուր կտրող-ծակող գործիքի հարվածի հետք։

Ընկերների պատմելով բնավորությամբ հանգիստ, ընկերասեր, սրտաբաց երիտասարդ էր…Աղասի Աբգարյանն ընտանիքի հետ Արցախից տարհանվել էր 2023թ. սեպտեմբերի վերջին։ Առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում քրեական վարույթ է ներկայացվել «սպանություն» հատկանիշով։

Կիսվեք էջում