Մամուլ

Նոր մանրամասներ՝ 4-րդ գյուղի վրաերթից․ մայրը մահացել է, բժիշկները պայքարում են 2-ամյա երեխայի կյանքի համար

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ գիշերը թեժ է եղել 4-րդ գյուղում, վիճաբանություն-ծեծկռտուք է եղել, մահվան ելքով վրաերթ՝ տեղի ունեցել, մայրը մահացել է, բժիշկները պայքարում են 2-ամյա երեխայի կյանքի համար։

shamshyan.com-ի տեղեկություններով «BMW X5»-ը եղել է կայանված, կապ չի ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքի հետ, իսկ մյուս «BMW»-ի վարորդը դեպքի վայրը լքել է։

Վրաերթի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա պարեկները հայտնաբերել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են վնասված հետքեր և կան տեղեկություններ, որ այդ «Նիվան», որի համարանիշները փոխված են, վրան դրված է այլ համարանիշ, մասնակցություն է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են։

Ըստ տեղեկությունների՝ վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետո վիճաբանողները փորձել են փախչել, ինչի հետևանքով՝ փախուստի ժամանակ, վրաերթի է ենթարկել նշված հատվածում զբոսնող մորը և 2-ամյա երեխային։