Նոր մանրամասներ՝ երեկ Երևանի կենտրոնում հնչած կրակոցներից. պարզվել են կռվի մասնակիցներն ու կրակոցների հեղինակները
Նոր մանրամասներ՝ երեկ Երևանի կենտրոնում հնչած կրակոցներից. պարզվել են կռվի մասնակիցներն ու կրակոցների հեղինակները
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեակամ հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են երեկ՝ հուլիսի 31-ին, Երևանում տեղի ունեցած կրակոցներից որոշ հանգամանքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը, ժամ 15։10-ի սահմաններում Իսահակյան փողոցի 18 շենքի ետնամասում Երևանի բնակիչներ՝ 44-ամյա Կառլեն Խ-ն, 21-ամյա Նարեկ Խ-ն վիճաբանել են Երևանի բնակիչներ՝ 32-ամյա Դավիթ Դ-ի, 34-ամյա Ջոն Խ-ի, 28-ամյա Լևոն Գ-ի և 33-ամյա Նարեկ Մ-ի հետ։
Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ Կառլեն Խ-ն իր մոտ եղած դեռևս չպարզված հրազենից կրակել է Դավիթ Դ-ի, Ջոն Խ-ի, Լևոն Գ-ի և Նարեկ Մ-ի ուղղությամբ։ Իսկ Արամ Խ-ն, ի պատասխան, իր մոտ եղած դեռևս չպարզված հրազենից կրակել է Կառլեն Խ-ի և Նարեկ Խ-ի ուղղությամբ։
Վիճաբանության ընթացքում էլ վերջիններս հարվածել են Դավիթ Դ-ին պատկանող BMW X5 մակնիշի ավտոմեքենային։
Փաստի առթիվ 3-րդ քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 297 հոդվածի 3-րդ մասի և 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանները հայտնաբերել են Կառլեն Խ-ին և նրան ներկայացրել քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 31-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Իսահակյան 12 հասցեում կրակոցներ են հնչել։
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել էին ատրճանակից արձակված կրակված պարկուճներ, փայտե մահակներ, բիտաներ, կայանված վիճակում գտնվող Volkswagen և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաներ։
Տեսանյութը ստորև