Նոր մանրամասներ՝ «Գնթունիք» սուպերմարկետի աշխատակիցների ծեծկռտուքից. վիրավորի եղբայրը, մահացել էր տարիներ առաջ՝ Նիգավանի կրակոցների ժամանակ
Նոր մանրամասներ՝ «Գնթունիք» սուպերմարկետի աշխատակիցների ծեծկռտուքից. վիրավորի եղբայրը, մահացել էր տարիներ առաջ՝ Նիգավանի կրակոցների ժամանակ
Երեկ՝ մարտի 17-ին, Shamshyan.com-ը տեղեկություն էր հրապարկել «Գնթունիք» սուպերմարկետի աշխատակիցների մասնակցությամբ նախ՝ սուպերմարկետում, ապա Ապարանի «Նիգ» գործարանի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, ինչի հետևանքով 1 հոգի դանակահարված տեղափոխվել էր հիվանդանոց:
Պարզվել է, որ վիրավորի եղբայրը՝ Հմայակ Մ.-ն, սպանվել էր 2022 թվականին՝ Արագածոտնի մարզում՝ Նիգավանում հայտնի կրակոցների ժամանակ, իսկ Հմայակ Մ.-ն ծառայում էր ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում:
Արդյոք «Գնթունիք»-ում, հետո «Նիգ» գործարանի մոտ տեղի ունեցած վիճաբանությունը կապ ունի նշված դեպքի հետ՝ որպես վարկած ուսումնասիրվում է թե՛ ոստիկանների, թե՛ քննիչների կողմից: