Ազատ խոսք

Նոր հասկացա, թե Միքայել Մինասյանն ինչու էր գուժում Սերժ Սարգսյանի կալանավորման մասին

Նոր հասկացա, թե Միքայել Մինասյանն ինչու էր գուժում Սերժ Սարգսյանի կալանավորման մասին… Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գաղտնիք չէ, որ ՊԵԿ ղեկավարները եղել են նախկին իշխանությունների սև ու սպիտակ հաշվապահ-գանձապահը՝ կասիրը։ Նրանք վերխուշկայի թալանի թղթաբանությունն ու «թղթերով կարգինությունն» էին ապահովում, որին թյուրիմացաբար օրինականություն էին ասում, իրենք էլ ստանում ապօրինի հարստանալու ու թալանի իրենց քարտ-բլանշը։

Քոչարյանի ժամանակ այդպիսին Ավետիսյան Արմենն էր, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ՝ Գագիկ Խաչատրյանը։ Նոր հասկացա, թե Միքայել Մինասյանն ինչու էր գուժում Սերժ Սարգսյանի կալանավորման մասին…

Փաստորեն, քննվող քրգործի մանրամասներից տեղյակ էր ու մտածում էր, որ քննչականը վերև կհասնի…»:

Կիսվել