Մամուլ

Նոր Հաճնում մահացած երեխաներից 2-ը «Արարատ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմից էին

Նոր Հաճնում մահացած երեխաներից 2-ը «Արարատ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմից էին: Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ «Արարատ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 16-ին խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից մահացել են 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռները:

Մահացածների թվում էին Ժաննա և Սերինե Միրոնյուկները, որոնք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ էին:

«Արարատ» ՖԱ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած ընտանիքի հարազատներին և բարեկամներին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր-Հաճնի իրենց բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը։

Կիսվել