Մամուլ

Նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ առաջին հայրենական պատվաստանյութը պատրաստ է

Նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ առաջին հայրենական պատվաստանյութը պատրաստ է

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են Covid-19-ի դեմ պատվաստանյութի պատրաստ լինելու մասին, որը ռուս զինվորական վիրուսաբանները մշակել են Գամալեի անվան համաճարակաբանության եւ մամնրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի հետ համատեղ:

«Արդեն կատարվել են մեր մասնագետների եւ Ազգային հետազոտական կենտրոնի գիտնականների փորձարկումների արդյունքների վերջնական գնահատականները:

Դուրս գրելու պահին առանց բացառության բոլոր կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ստացել, իրենց նորմալ են զգացել: Այսպիսով, նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ առաջին հայրենական պատվաստանյութը պատրաստ է»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության առաջին փոխնախարար Ռուսլան Ցալիկովը «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հետ զրույցում:

Նա նշել է, որ կամավորների առաջին խմբի ստացիոնարում մնալու կարիք չկա, եւ վերստուգիչ անալիզներ հանձնելուց հետո հուլիսին 15-ին դուրս են գրվել, կամավորների երկրորդ խումբը հուլիսի 20-ին ավարտել է կլինիկական փորձարկումների երկրորդ փուլին մասնակցությունը:

Ցալիկովն ասել է, որ ռուս զինվորական վիրուսաբանները ակտիվորեն աշխատում են վտանգավոր հիվանդությունների դեմ պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ, եւ սա է կանխորոշել կամավոր զինծառայողների մասնակցությունը կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ դեղամիջոցի ստեղծմանն ու փորձարկումներին:

Կիսվել