Մամուլ

Նոր կառուցվող շենքի պեմզաբլոկը թափվել է այդ պահին անցնող ավտոմեքենայի վրա. վարորդը տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոց 59/13 հասցեում նոր կառուցվող շենքի 3-րդ հարկի պատը փլվել է ավտոմեքենայի վրա և կա տուժած։

Նոր կառուցվող շենքի 3-րդ հարկի պեմզաբլոկե ահագին հատված, ըստ նախնական տեղեկությունների, քամու հետևանքով թափվել է և այդ պահին անցնելուց է եղել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի և ամբողջ քարերը թափվել են ավտոմեքենայի վրա։

Փրկարարները ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդին և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 թիվ 17 1-ին ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վարորդի մահը։

pemzablok pokvel meqena

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից արդեն դեպքի վայր են ժամանում քննիչները, ինչպես նաև փորձաքրեագետները։

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակելի շենքի շինթույլտվությունը տրվել է 13.03.2024 թվականին, տևողությունը՝ 2 տարի, պատվիրատուն Կ. Մանուկյանն է, իսկ կատարողը՝ «Դավիթ Պապիկյան Գագիկ» Ա/Ձ-ն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել