Նոր կադրեր․ ի՞նչ իրավիճակ է Հակարիի կամրջի մոտ
Նոր կադրեր․ ի՞նչ իրավիճակ է Հակարիի կամրջի մոտ
Այսօր առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից, հաղորդել էր Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ազատությունը» նկարահանել է, թե ինչ իրավիճակ է այս պահին կամրջի մոտ։
Նշենք, որ 8:40-ի սահմաններում ադրբեջանցի մի խումբ սահմանապահ զինծառայողներ առաջխաղացման փորձ են արել Հակարիի կամրջի ուղղությամբ՝ փորձել են Հայաստանի տարածքում դրոշ տեղադրել։ Հայաստանի սահմանապահ ծառայությունից տեղեկացնում են՝ ձեռնարկված միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:
Պաշտոնական Բաքուն դրոշի տեղադրման մտադրության մասին չի խոսում, հաղորդում է՝ Հայաստանի տարածքից կրակել են Հակարիի անցակետի ուղղությամբ, ադրբեջանցի սահմանապահ է վիրավորում ստացել։
Տեսանյութը այստեղ