Նոր կադրեր՝ Ամիրյան փողոցում մեքենայի պայթյունից անմիջապես հետո
Կադրերում երևում է, որ պայթյունի հետևանքով վնասվել են նաև թիվ 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և 2 այլ մարդատար մեքենաներ։ Նախնական տեղեկություններով 3 անձ հոսպիտալացվել է։
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է: Մյուսի առողջական վիճակը` միջին ծանրության: Երրորդ քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժգին պայթյուն է տեղի ունեցել Ամիրյան փողոցում. վնասվել են հարակից մեքենաները։
Հիշեցնենք՝ այսօր Երևանի Ամիրյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է պայթել։ Պայթյունի հետևանքով հարակից 3 մեքենաները և 58 համարի հասարակական տրանսպորտը ևս վնասվել են։