«Նոր իշխանությունները հներից ժառանգել են իրենց նվաճումներն ուռճացնելու սովորությունը»․ Արմեն Դուլյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ուղիղ եթերի ժամանակ արած հայտարարությունը մտահոգույթան տեղիք է տվել։
Արմեն Դուլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով միջին անվանական աշխատավարձերի հետ կապված հայտարարությանը՝ գրել է․
«Իմ կարծիքով, անհանգստանալու պատճառ ունենք…
Երեկ վարչապետը հայտարարեց, թե միջին անվանական աշխատավարձը Հայաստանում այժմ կազմում է 250 հազար դրամ։ Կասկածում եմ… Ինչու՞ եմ կասկածում…
Այս տարվա սկզբին անվանական աշխատավարձը, այսինքն ռուսի ասած՝ до налогов, մոտ էր եղել 200 հազարին։ Դա առաջին ձեռքից ստացած տեղեկատվություն է՝ մեջբերեմ.
«2018թ. հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 10.2 %֊ով՝ կազմելով 198 816 դրամ:Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը»։
Կես տարում 200 հազարը չէր կարող դառնալ 250 հազար, քանզի եթե նույնիսկ կես տարում աճը շարունակում է կազմել 10 տոկոս, հիմա պիտի լիներ առավելագույնը 220 հազար։ Ու Նիկոլի այս հայտարարությունը շատ մտահոգիչ է՝ կամ նրան սխալ տեղեկություն են տալիս, ինչը շատ վատ է, կամ նոր իշխանությունները հներից ժառանգել են իրենց նվաճումներն ուռճացնելու սովորությունը, ինչը շատ ավելի վատ է…»։