Նոր իշխանությանը համեմատել են ՀՀԿ-ի հետ, ինչը զայրացրել է Նիկոլ Փաշինյանին
Նոր իշխանությանը համեմատել են ՀՀԿ-ի հետ, ինչը զայրացրել է Նիկոլ Փաշինյանին
Օրեր առաջ hraparak.am-ը հրապարակում էր կատարել, ըստ որի նոր Հայաստանի իշխանությունները ՀՀԿ-ին ոչնչով չեն զիջում և անդրադարձել էր «Իմ քայլը» դաշինքի խաշ ուտելու հավաքին։
Այդ ամենը դուր չէր եկել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ով Ֆեյսբուի իր էջում անդրադարձել էր վերը նշված հրապարակմանը․
«Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն։
Ես եմ նման միջոցառում կազմակերպելու առաջարկի հեղինակը եւ ուրախ եմ, որ լրատվամիջոցները լիարժեք վայելում են խոսքի ազատության իրենց իրավունքը եւ իշխանությանը վերագրում են այնպիսի մեղքեր, ինչպես օրինակ՝ հանրապետականներին նմանվելն է՝ շնչել-արտաշնչելով, սնունդ ընդունելով, եւ նույնիսկ խաշ ուտելով։Այս չափանիշով հանրապետականին նմանվում են Հայաստանի միլիոնավոր քաղաքացիներ։
Մենք միայն մի բանով չենք նմանվում հանրապետականներին, որ այս եւ այսօրինակ լրատվամիջոցներին կոնտրոլի տակ չենք առնում։ Եւ նրանց տեքստերից ծորում է նոստալգիան հանրապետական կոռումպացված իշխանության նկատմամբ։ Չէ՞ որ երկար տարիներ կողք կողքի գործելով նրանք համարյա հարազատացել են»։