Նոր Արեշում պայթյունի հեղինակը բնակիչների հաղորդմամբ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդ է
Փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, որը միշը ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել:
Կայքը հայտնում, է, որ այս պահին փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում փլատակներում՝ պարզելու համար՝ արդյոք քաղաքացիներ կա՞ն, թե՞ ոչ:
Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: