Մամուլ

Նոր Արեշում հարյուրավոր շենքեր ու տներ հոսանքազրկվել են

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 17:35-ի սահմաններում Նոր Արեշ 35 փողոցում գործող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող էլեկտրաենթակայանում հրդեհ է բռնկվել։

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 17:35-ի սահմաններում Նոր Արեշ 35 փողոցում գործող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող էլեկտրաենթակայանում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Այս պահին հրշեջներին հաջողվեց մարել կրակը, սակայն մի ամբողջ թաղամաս, այդ թվում՝ շենքեր, սեփական տներ, հիմնարկ-ձեռնարկություններ, սննդի ու գեղեցկության սրահներ, հասարակական այլ օբյեկտներ հոսանքազրկվել են։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի վայրում աշխատել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է նախ մեկուսացնել հրդեհը, ապա մարել այն։

nor aresh ayrvel
hrdeh aresh