«Նոր ալիք» մրցույթում Գևորգ Հարությունյանը հիացրեց բոլորին և արժանացավ ժյուրիի բարձր գնահատականին (Տեսանյութ)
«Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացրեց Գևորգ Հարությունյանը, ով հենց մրցույթի առաջին օրը հասցրեց հիացնել ժյուրիի անդամներին և հանդիսատեսին։
Նա Լորա Պերգոլիցայի (LP) «Lost on You» երգի անզուգական կատարմամբ հիացմունք սփռեց ամենուր՝ արժանանալով ժյուրիի բոլոր անդամներ առավելագույն 11 միավորից 10-ին։
Շնորհակալություն ենք հայտնում Գևորգին՝ Հայաստանը պատվով ներկայացնելու համար և մաղթում ենք ուժ ու համառություն՝ մինչև մրցույթի ավարտը Հայաստանի անունը բարձր պահելու համար։